Փոքրիկների դաստիարակության հարցում չկան կոնկրետ կանոններ: Յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է յուրովի մոտեցում:
Անգամ մի ընտանիքում մեծացած երեխաներն ունեն տարբեր բնավորության գծեր և հայացքներ: Եվ երբեմն փոքրիկների պահելաձևը այնպես կարող է ապշեցնել ծնողներին, որ նրանք չիմանան ինչ անել: Սրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ մեր փոքրիկերը հենց մեր կնկնօրինակներն են:
Հաճախ կարելի է լսել ծնողների բողոքները, որ փոքրիկը ձևացնում է, թե չի լսում և անում է ամեն բան ճիշտ հակառակը: Այդպիսի պահելաձևը կոչվում է բացասական, երբ փոքրիկը պարզապես «չի լսում» ծնողի պահանջը և խնդրանքը` պասիվ բացասական: Իսկ երբ մանկիկը հստակ բողոքում է, պատասխանում խնդրանքով և չի անում ինչ հարկն է, կոչվում է ակտիվ բացասական: Ի՞նչը կարող է լինել նման վարքի պատճառը և ի՞նչպես պետք է ծնողներն իրենց պահեն նմանատիպ իրավիճակում:
Սիրելի ծնողներ, նախ և առաջ պետք է հասկանալ, որ փոքրիկները նույն մեծահասակներն են իրենց ցանկություններով և պահանջներով: Անգամ մեծահասկաները երբեմն դժվարանում են իրենց ստիպել անել պետքականը կոնկրետ ժամանակ: Օրինակ, ոչ ոք չի ուզում առավոտ շուտ արթնանալ և գնալ աշխատանքի, հատկապես եթե դրսում անձրև է: Իսկ ի՞նչ ասել փոքրիկի մասին, որը պետք է արթնանա և գնա մանկապարտեզ: Եվ ի՞նչու փոքրիկը պետք է ուտի չսիրած ուտեստը, եթե մեծահասկներն են իր փոխարեն դա որոշում: Հարկավոր է հիշել փոքրկկի ցանության մասին:
Երբեմն բացասականի արտահայտումը փոքրիկի ցանկությունն է դառնալ ինքնուրույն և անկախ: Փոքրիկը մեծանում և զարգանում է, և նա ցանկանում է ինքնուրույն որոշումներ կայացնել: Իհարկե, երբ նա ավելի փոքր է, ծնողները նրա փոխարեն ամեն ինչ որոշում են և մտածում, բայց չէ որ նա մեծանում է: Նա ցանկանում է ինքը որոշել, թե որ տաբատը հագնի փողոց դուրս գալիս, որ խաղալիքը իր հետ վերցնի խաղահրապարակ և թե ում հետ խաղա: Պետք չէ, որ ծնողները միշտ իրենցը պնդեն: Հնարավորություն տվեք Ձեր փոքրիկին ինքնուրույն որոշումներ կայացնել: Եթե անգամ դրանք Ձեզ թվում են հասարակ, փոքրիկի համար դրանք բավականին լուրջ են: Նրան տվեք մի կաթիլ ազատություն:
Փոքրիկի հետ ամենօրյա շփման ժամանակ պետք չէ լինել չափազանց պահանջկոտ և կոպիտ: Այլապես ինչպես կարող է նա ինչ որ բան սովորել, եթե Դուք անընդմեջ նրա փոխարեն որոշումներ կայացնեք: Փոքրիկը պետք է վազվզի, խաղա, հենց դա է նրան հետագայում զարգանալու խթան տալիս:
Որպեսզի փոքրիկը կարողանա հետևել տան կանոններին, ապա դրանք պետք է լինեն հասկանալի և հասարակ նրա համար: Օրինակ, եթե նա չի կերել ամբողջ ընթրիքը , ապա չի ստանա քաղցրավենիք: Պարզապես օրենքը այսպիսին է` չկա ամբողջական ընթրիք, չկա քաղցրավենիք: Նա ինքը պետք է որոշի ինչ ստանալ: Մեծացող փոքրիկի հետ պետք է սովորեք շփվել առանց գոռոցների և սպառնալիքների, որոնք ոչ մի լավ բանի չեն բերի:
Տվեք փոքրիկին չնչին ազատություն և նա երբեք Ձեզ չի հակառակվի:
Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի