Ինչպե՞ս խանութ գնալ առանց «Գնիր ինձ սա»-ի կամ անդադար հիստերիայի: Ինչո՞ւ են փոքրիկներն այդքան համառորեն պահանջում ինչ-որ բան,
իսկ մեծահասակները այդքան համառորեն հրաժարվում: Այս հարցի պատասխանը փնտրում են շատ ծնողներ:
Նախ պետք է հասկանալ, թե ինչու են փոքրիկները ինչ- որ բան ուզում իրենց ծնողներից:
- Դուք կանգնած եք սուպերմարկետում և չեք կարողանում ընտրել ալյուր կամ բիրնձ: Փոքրիկը կանգնած է Ձեզ հետ և նրա աչքի առաջ շարված են քաղցրավենիքները կամ խաղալիքները: Նա ձանձրանում է և ցանկանում է, որ ծնողները գնեն նրան այն, ինչ ինքը տեսնում է:
- Խանութում հանդիպել եք Ձեր ընկերներից մեկին և ուշադրություն չեք դարձնում Ձեր հրաշքի վրա: Նա սկսում է կամակորություններ անել և ուզում է այն, ինչ ամենամոտիկն է գտնվում իրեն:
- Փոքրիկը խանութում հանդիպել է իր ընկերոջը, որին հենց նոր գնել էին քաղցրավենիք կամ խաղալիք:
- Դուք նրա հետ եկել եք ընտրելու նվեր այլ փոքրիկի համար: Այդ ժամանակ նրան թվում է, որ իրեն ավելի քիչ եք սիրում և սկսում է նվեր պահանջել որպես սիրո ապացույց:
Արգելված արտահայտություններ
Եթե խանութում երեխան ինչ-որ բան է խնդրում, մի կրկնեք շատ ծնողների թույլ տված սխալը: Չի կարելի երեխային ասել, որ նա անդաստիարակ է, որ խելոք ու դաստիարակված երեխաները խանութում իրենց նման կերպ չեն պահում: Այսպես դուք միայն հասկացնում եք Ձեր երեխային, որ նա անհաջողակ է և Դուք ամաչում եք իր համար: Արդյուքնում երեխան իր վատ վարքն ավելի կամրապնդի:
Ոչ ամոթին
Հաճախ փոքրիկները գիտեն, թե ինչպես մանիպուլյացիայի ենթարկեն մեծահասկաներին: Օրինակ, Դուք եկել եք առևտրի կենտրոն, փոքրիկը ուզում է խաղալիք, Դուք հրաժարվում եք գնել այն: Սկսվում է նրա հիստերիան, արցունքներ, գոռոց, լաց, բոլորը սկսում են Ձեր ուղղությամբ նայել:
Մայրիկենրը և հայրիկենրը, տատիկները և պապիկները սկսում են ամաչել և գնում են այն, ինչ խնդրում է փոքրիկը: Նմանատիպ պահելաձևի արդյունքը մեկն է՝ փոքրիկը դա կանի կրկին և կրկին, քանի որ գիտի, որ իր բարձրացրած հիստերիային վերջ դնելու համար կանեն այն, ինչ կպահանջի ինքը:
Ի՞նչ անել
Սկզբի համար փորձեք փոքրիկի հետ չգնալ այնպիսի խանութներ, որտեղ կան խաղալիքներ: Դուք գիտեք, որ 3 քայլից քաղցրավենիքների բաժինն է, ապա շեղեք նրա ուշադրությունը, ցույց տվեք նրան հակառակ կողմում ինչ որ հետաքրքրիր բան կան հարց տվեք, օրինակ, ինչպես նա կցանկանա անց կացնել Նոր տարին: Նրա ուշադրությունը կլինի Ձեր ցանկացած ուղղությամբ և Դուք հանգիստ կանցնեք վտանգավոր գոտին:
Նաև կարող եք օգտագործել արտահայտություններ, որոնք օգնում են փրկել իրավիճակը.
- Ինձ նույնպես շատ դուր եկավ այս խաղալիքը, բայց արի անցնենք այլ բաժիններ, հնարավոր է դու ավելի շատ ուզես համով թխվածքաբլիթ կամ գեցեցիկ մի մատիտ:
- Արի մենք այս խաղալիքը հաջորդ անգամ գնենք, քանի որ ես հիմա դրա հնարավորությունը չունեմ, և քանի որ ես չեմ ցանկանում քեզ նեղացնել, կգնեմ քեզ պաղպաղակ:
- Հենց այս նույն խաղալիքից քեզ ցանկաում էր գնել տատիկը քո ծննդյան օրը, արի մի քիչ սպասենք, չէ որ այն այնքան մոտ է:
Ամենակարևորը, որ չգոռաք և չհարվածեք փոքրիկին: Դա ամենավատ արարքն է, որ Դուք կարող եք անել տվյալ իրավիճակում: Մի գնացեք զիջումների, եղեք ավելի հաստատակամ Ձեր որոշումների մեջ:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի
Կարդացեք նաև`