Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային դեռ օրորոցից ներշնչել մեծանալուց սեփական գործը ստեղծելու գաղափարը: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես մեծացնել ապագա գործարարի:
- Բացատրեք երեխային, թե նա ինչպես և ինչու է ստանում իր գրապանի փողը.
Գրպանի դրամը սովորեցնում է երեխային կառավարել սեփական ֆինանսները: Երեխային գումար տալով` պետք է նրան բացատրել, թե որքան ջանք եք թափել գումարը վաստակելու համար: Երեխան պետք է հասկանա, որ գումարը հեշտ չեն վաստակում, և այդ ամենը պետք է իմանա դեռ վաղ հասակից:
- Ներգրավեք երեխային աշխատանքի մեջ
Երեխաներին կարելի է ցույց տալ, թե ինչպես եք դուք աշխատում, պատասխանում նամակներին կամ հեռախոսազանգերին և այլն: Մի փոքր ավելի մեծերի համար կարելի է ընտրել նամակի հասցեատեր և սահմանել աշխատանքային թեմա, որպեսզի երեխան ինքը գրի նամակը:
- Պատմեք երեխային ձեռնարկատիրական գործունեության մասին
Բացատրեք, որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է, որ սա առավել կարևոր է հիշել, երբ աշխատում են: Օգնեք երեխային հասկանալ, որ սեփական բիզնեսը թույլ կտա իրեն թելադրել կյանքի իր պայմանները և վաստակել: Մի մոռացեք նշել նաև, որ բիզնես ունենալը մեծ ջանքեր է պահանջում:
- Օգնեք երեխային սկսել իր սեփական բիզնեսը
Հարցրեք երեխային, թե նա ինչ է սիրում անել, և միասին մտածեք, թե ինչպես կարելի է ունենալ համապատասխան գումար: Օրինակ՝ կարող եք միասին պատրաստել տնային քաղցրավենիք, զարդեր և այլն:
- Եղե՛ք օրինակ
Եթե դուք հետաքրքրված եք բիզնեսով, ապա այդ մասին պատմեք ձեր երեխային: Ցույց տվե՛ք, թե ինչպես է աշխատում փոքր բիզնեսը: Երբ երեխաները տեսնում են, որ իրենց ծնողները անկախ են, ակամայից սկսում են նմանվել նրանց:
Աղբյուրը mama.ru