Փոքրիկի անվստահության պատճառները

Երեխան անվստահ է զգում, եթե անհանգիստ է, եթե նրան տանջում է  անպաշտպան լինելու զգացումը: Շատ երեխաներ ինչ-որ  պահի ունենում են այդպիսի ապրումներ. նրանցից մեկն ինքնավստահ է, մյուսը` պակաս ինքնավստահ:

Բնական է, որ հոգնածության կամ անհագստության պահերին երեխան կառչում է մեծերին, հատկապես` մայրիկին: Երբ մայրիկը  մենակ է թողնում երեխային անծանոթ վայրում` մանկապարտեզում կամ դայակի հետ, երեխան, իհարկե, սկսում է անհագստանալ:

Փոքրիկները կարող են վախենալ  մթությունից, միջատներից, շներից, ամպրոպից, ջրից, մեքենայի աղմուկից, ուրվականներից և այդպես շարունակ: Երեխաները վախենում են նաև կորչելուց, վախենում են, որ իրենց լքել:

Վախի և անվստահության առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպես.

 

  • Կարգապահության պակասը կամ «ավելցուկը»:
  • Ծնողների անհետևողականությունը դաստիարակության հարցերում:
  • Երկչոտությունը կամ նոր ծանոթության հաստատումը:
  • Ծնողներից մեկի հիվանդությունը կամ ընկճվածությունը:
  • Ընտանեկան վեճերը կան ծնողների ամուսնալուծությունը:
  • Ծնողների չափից ավելի պահանջկոտությունը մաքրության և կարգապահության, լավ վարքագծի, գիշերանոթին նստելու հմտության հարցերում:
  • Ընտանիքում նոր երեխայի ծնունդը:
  • Ծնողների վախն ու անհանգստությունը, որոնք փոխանցվում են երեխային:
  • Ցածր ինքնագնահատականը:
  • Երեխայի կյանքում կատարվող կտրուկ  կամ հաճախակի փոփոխությունները:

Աճին զուգահեռ երեխան ավելի ու ավելի ինքնուրույն է դառնում և հաղթահարում իր վախը: Սակայն եթե վախը երեխայի մոտ մշտական վարքագծի է վերածվում, անհրաժեշտ է դիմել հոգեբանի: