Ի՞նչ գրքեր են հետաքրքրում փոքրիկներին

Եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը արդեն հասուն տարիքում սիրի գիրքը և խելացի երեխա  դառնա, պետք է նրա հետ սկսեք աշխատել դեռ փոքր տարիքից:

Երեխային սովորեցրեք  գրքի հետ խնամքով վարվել, արգելեք էջերը պատռել կամ էջերին խզմզել:

Երկու տարեկան փոքրիկին, որպես կանոն, հետաքրքրում են մանկական գրքերի երկու տեսակ: Դա առաջին հերթին ստվարաթղթե  էջերով ու վառ  նկարազարդումներով «ամուր» գրքերն են` «ինքնուրույն» ընթերցանության համար:

Այդ գրքերը նույնիսկ ամենահետաքրքրասեր  «ընթերցողի» ձեռքերում ավելի երկար են ապրում: Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում նկար-գրքույկներն ու խաղալիք-գրքույկները` կտրված ուրվանկարներով գրքերը:

18 ամսեկան երեխան սիրում է տեսնել նկարներ, որ ծանթո են իրեն, օրինակ երեխաներ, մատով ցույց տալ նկարները:

 

2-3 տարեկան փոքրիկն արդեն կարողանում է կողմնորոշվել գրքերի մեջ, նա ուշադրությունը կենտրոնացնում է  պատմության վրա, հետևում է դեպքերի ընթացքին: Այս տարիքի երեխաները սիրում են գրքեր իրենց սիրելի մուլտերի հերոսնների նկարներով, սիրում են նաև թվաբանությամբ գրքեր, որոնց միջոցով կարող են հաշվել, օրինակ մինչև 10-ը:

Ծնողները կարող են երեխաների հետ քննարկել գրքի նկարները, խնդրել փոքրիկներին, որ պատմեն նկարների բովանդակությունները. սա նաև զարգացնում է երեխայի խոսքը, տեսածը վերարտադրելու ունակությունը: