Շոկոլադային միջուկով բլիթներ դպրոցական նախաճաշի համար

Ինչ է հարկավոր

Կաթնաշոռ (ոչ հատիկավոր) - 250 գ

Շաքարավազ - ըստ ճաշակի (հիմնականում 4 ճաշի գդալ)

Աղ - մի պտղունց

Ձու - 1 հատ

Փխրեցուցիչ - 1 թեյի գդալ

Ալյուր - 130 գ + թաթախելու համար

Բուսական յուղ` թխելու համար

Շոկոլադ - 70 գ

Ինչպես պատրաստել 

Կաթնաշոռը հարկավոր է անցկացնել քամիչով և ավելացնել շաքարավազ, աղ և ձու:

Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչին: Լցնել ընդհանուր խմորի վրա և հունցել: Այն պետք է լինի մի փոքր կպչուն, բայց ոչ այնքան, որ  կպչի ձեռքերին: 

Խմորից կտրատել ոչ մեծ կտորներ, ձեռքով բացել կլորավուն և դնել մի կտոր շոկոլադ: Բլիթը հարկավոր է պատրաստել այնպես, որ շոկոլադը գտնվի մեջտեղում: Այնուհետև բլիթները պետք է թաթախել ալյուրի մեջ և երկու կողմն էլ տապակել փակ կափարիչով թավայի մեջ:

 

Բարի ախորժակ