Ինչ է հարկավոր
Մրգեր (1 բաժակ-240մլ) - 2 բաժակ
Բնական հյութ - 1 բաժակ
Ստեվիա - 3 տուփ
Դոնդող - 5 տուփ
Մրգերի և հյութերի համեղ համադրություն
1 խնձորի հյութ, 2 բաժակ կտրատած ելակ և բանան:
1 արքայախնձորի հյութ, 2 բաժակ խորանարդաձև կտրատած մանգո և բանան:
1 խնձորի հյութ, 2 բաժակ ելակ և հապալաս:
Ինչպես պատրաստել
Մրգերը հարկավոր է կտրատել: Հյութը և մրգերը եռացնել մարմանդ կրակի վրա մինչև մրգերը լավ փափկեն: Ավելացնել ստեվիա, այնուհետև զանգվածը լցնել բլենդերի մեջ և ստանալ համասեռ զանգված: Թողնել հանգստանա 5-7 րոպե: Ավելացնել դոնդողը և լավ խառնել:
Զանգվածը լցնել կաղապարների մեջ և թողնել սառնարանում 1 ժամ:
Ձև ստանալու համար լավ կլինի օգտագործել սիլիկոնե կաղապարներ: Կարելի է օգտագործել` նախապես յուղով պատված պլաստմասե կաղապարներ: Կարելի է սառեցնել ամանի մեջ, այնուհետև կտրատել խորանարդաձև:
Բարի ախորժակ