Խտացրած կաթով ընկույզներ փոքրիկների համար

Ինչ է հարկավոր

Ալյուր - 600 գ,

Կարագ - 250 գ,

Ձու - 2 հատ

Շաքարավազ - 100 գ,

Փխրեցուցիչ - 10 գ,

Աղ - մի պտղունց: 

Միջուկի համար

Եփած խտացրած կաթ - 1 տուփ,

Կարագ - 100 գ: 

Ինչպես պատրաստել

Կարագը և շաքարավազը հարկավոր է միասին խառնել պատառաքաղով: Ավելացնել աղ, փխրեցուցիչ և ձու: Խառնել և քիչ-քիչ ավելացնել ալյուրը:

Խմորը հունցել և տեղավորել սառնարանում: Թողնել 1 ժամ:

Ընկույզներ ստանալու համար նախատեսված ֆորման տաքացնել, խմորից առանձնացնել փոքր կտորներ և դնել ֆորմաների մեջ: Թխել  ընկույզի կեսը:

 Կրեմի համար

 Խտացրած կաթը հարել կարագի հետ: Կրեմը լցնել կիսած ընկույզի մեջ, այնուհետև մյուս կեսն ամրացնել, որպեսզի ստանա ընկույզի տեսք:

 Բարի ախորժակ