Ինչպես պատրաստել ելակով սուֆլե

Ինչ է հարկավոր

 

Ելակ - 200 գ

Շաքարավազի փոշի - 150 գ  (մեկ բաժակ) + 2 ճաշի գդալ սուֆլեի վրա ցանելու համար

ժելատին - 1.5 ճաշի գդալ

Կես կիտրոնի քամած հյութ

 

Ինչպես պատրաստել

 

Ելակը հարկավոր է մանրացնել բլենդերով: Ցանել դոնդողը և լավ խառնել: Զանգվածը թողնել, որ հանգստանա 20 րոպե: Երբ փոքր-ինչ կուռչի, ավելացնել շաքարավազի փոշին և կիտրոնի հյութը: Բոլորը միասին լավ խառնել:

Հրակայուն տարայի մեջ լցնել ստացված զանգվածը, եփել մարմանդ կրակի վրա` անընդհատ խառնելով (պետք է այնպես անել, որ չեռա, հակառակ դեպքում չի ստացվի սուֆլե):

Կրակից վերցնել, թողնել, մինչև դառնա սենյակային ջերմաստիճանի: Այնուհետև հարկավոր է լավ հարել (ցանկալի է էլեկտրական հարիչով. պետք է արագ հարել, որ չպնդանա):

Սուֆլեն պատրաստ է, երբ զանգվածը սպիտակում է, ուռչում և նմանվում փրփուրի:

Ամանի մեջ թուղթ դնել, լցնել պատրաստված զանգվածը և դնել սառնարանում 2-3 ժամ:

Եթե լավ ուռել է, հարկավոր է հանել տարայից, դնել շաքարավազի փոշու մեջ և կտրատել խորանարդաձև, այնուհետև յուրաքանչյուրը պատել շաքարավազի փոշիով:

 

Բարի ախորժակ