Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ - 250 գ,
Սերուցք - 100 մլ ,
Թթվասեր - 100 մլ,
Ռեհան - 2 ճյուղ,
Ելակ - 150-200 գրամ ելակ
Նարինջ - 1 հատ,
Մեղր - 1 ճաշի գդալ:
Ինչպես պատրաստել
Կաթնաշոռը հարկավոր է խառնել սերուցքի և թթվասերի հետ:
Սոուսի համար: Ռեհանի տերևները առանձնացնել ճյուղերից և մանր կտրատել: Ընտրել 3-4 մեծ ելակ և կտրատել ոչ մեծ խորանարդիկներով և առանձին պահել:
Նարինջը քամել, ավելացնել մնացած ելակը, կտրատած ռեհանը և մեղրը:
Հարել բլենդերով մինչև դառնա խյուս: Ավելացնել ելակի կտրատած կտորները և խառնել:
Փոքր ամանների մեջ լցնել կաթնաշոռի, սերուցքի և թթվասերի խառնուրդը, վրան լցնել ելակի սոուսը և մատուցել:
Բարի ախորժակ