Անհրաժեշտ բաղադրիչները
Բրինձ - կես ճաշի գդալ
Գազար - կես հատ
Կաթ - 50 մլ
Ջուր - 100 մլ
Կարագ - ½ թեյի գդալ
Պատրաստման ընթացքը
1․ Մաքրում ենք գազարի կեղևը, բաժանում մանր կտորների։ Կտորները տեղափոխում ենք ջրով լի աման, հասցնում եռման աստիճանի։
2․ Բրինձը լավ լվանում ենք և ավելացնում գազարին։ Թողնում ենք մարմանդ կրակի վրա 20-30 րոպե։
3․ Եփված գազարը բրնձի և արգանակի հետ անցկացնում ենք մաղով, ապա զանգվածին ավելացնում եռացրած կաթը, կարագը։ Ամեն ինչ խառնում ենք, 2-3 րոպե թողնում գազօջախին։
Բարի ախորժակ