Ահա եւ մոտենում է ժամանակը, երբ կարող եք փոքրիկի սննդակարգը հարստացնել բանջարեղենով: Քչերը գիտեն, որ պղպեղն անփոխարինելի է փոքրիկի սննդացանկում:
Սակայն չի բացառվում, որ փոքրիկները հրաժարվեն այն ուտել: Հետեւաբար ժամանակն է գործի դնել երեւակայությունը. փորձեք պղպեղից զվարճալի կենդանի պատրաստել:
Վերցրեք կանաչ, կարմիր ու դեղին պղպեղներ, լավ լվացեք, մաքրեք միջուկից` սակայն չմոռանալով, որ մեկը պետք է մնա ամբողջական տեսքով, այսինքն` չկտրատեք: Ամբողջական տեսքով պղպեղի մեջ լցրեք երկարավուն կտրատած պղպեղի կտորները:
Որպեսզի անհայտ կենդանին ունենա աչուկներ ու քիթ, վերցրեք պանիր, զեյթուն եւ գազար: Պանիրն ամրացրեք պղպեղի վրա ու վրան փոքրիկ կտոր զեյթուն դրեք` այսպիսով պատրաստելով աչքերը: Իսկ քթիկը ստացեք մի բարակ կտոր գազարից: Այն ամրացրեք փայտիկով:
Ի դեպ, պղպեղը ու հատկապես կարմիր պղպեղը պարունակում է այնքան C վիտամին, որքան չի պարունակում անգամ կիտրոնը:
Բարի ախորժակ