Եթե Ձեր փոքրիկը հրաժարվում է պանրից, ապա այս սենդվիչը լավագույնն է նրա համար: Շատ բան հարկավոր չէ` հաց, պանիր, խնձոր եւ զեյթուն կամ խաղող:
Վերցրեք հացի մի մեծ կտոր, կտրատեք այնպես, որ ձկնիկի տեսք ունենա եւ վրան քսեք հալած պանիրը: Զեյթունի կամ խաղողի հատիկների օգնությամբ ստացեք ձկնիկի աչքը, խնձորի մանր ու բարակ կտորից էլ` բերանը:
Սենդվիչը դրեք երկնագույն ափսեի մեջ, սեւ զեյթունի կամ սեւ խաղողի հատիկներով պատկերեք պղպջակները: Ի դեպ, ձիթապտոեւղը պարունակում է
սպիտակուցներ, կարոտին, որոնք կանխում են աղիների ուռուցքը, աղեստամոքսային տրակտի, լյարդի, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունները: