Այս յուրատեսակ կերակուրը պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ: Ձեռքի տակ պետք է ունենալ հաց, հավկիթ, խաղող ու սուջուխ: Հավկիթը լավ խաշեք, հետո մանրացրեք այնպես, որ խյուս դառնա: Բայց մի մոռացեք երկու կտոր սպիտակուց պահել:
Սեւ հացն իշուկի դիմանկարի պես դանակով կտրեք, խմորից մի քանի գնդիկ, ինչպես նաեւ կտորներ առանձնացրեք, երկու մեծ կտոր էլ` որպես ականջ: Հավկիթի խյուսը տարածեք հացի վրա, առանձնացված կտորներով սարքեք քիթիկը, բերանը, մարմինն ու աչուկները: Հիշեք, աչուկները պետք է դնեք սպիտակուցի վրա:
Իսկ հիմա խաղողը: Առանձնացրեք հատիկները եւ որպես ծառաթումբ` դրեք սուջուխի վրա:
Բարի ախորժակ