Մակարոնով կերակրատեսակները կշտացնող են ու պարունակում են բարդ ածխաջրեր, B խմբի վիտամիններ: Մակարոնով կերակրատեսակները երեխաները նաև շատ են սիրում:
Ուստի կարող եք ընտանեկան մենյուն բազմազան դարձնել տարբեր տեսակի մակարոնային կերակրատեսակներով:
Մակարոնը պանրով պատրաստելու համար հարկավոր է խաշվող մակարոն շչակի տեսքով և հիսուն գրամ քերած պանիր, ցանկալի է պինդ տեսակի: Խաշված մակարոնի վրա ավելացնել մի կտոր կարագ, իսկ վրայից մակարոնը ծածկել քերած պանրով: Տաք մակարոնի վրա պանիրն արագ կհալչի ու մակարոնն ավելի համեղ ու ախորժալի կդառնա:
Բաղադրատոմսի մեկ այլ տարբերակում կարելի է նաև պոմիդոր օգտագործել: Երկու-երեք պոմիդորները մանր կտրատել և եփել թավայի մեջ, ցանկության դեպքում ավելացնել նաև համեմունքներ: Ապա պատրաստի պոմիդորային սոուսի վրա ավելացնել եփված մակարոնը և քերած պանիրը: Խառնել և եփել մի քանի րոպե:
Փոքրիկին կարելի է ուրախացնել նաև մակարոններով ջեռեփուկով: Դրա համար հարկավոր է պատրաստել կաթով սոուս:
Սոուսի համար կաթը տաքացնել, ավելացնել մեկ թեյի գդալ ալյուր և անընդհատ խառնել հասցնելով եռման վիճակի: Սոուսը պատրաստ է մի փոքր խտանալուց հետո:
Ջեռոցի թավայի մեջ լցնել խաշված մակարոնը, վրան ավելացնել սոուսը, ապա ծածկել քերած պանրով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև տապակած գազար և գլուխ սոխ: Տարան դնել արդեն տաքացած ջեռոցը տասը րոպեով: Մատուցելուց կարող եք վրան կանաչեղեն ավելացնել:
Բարի ախորժակ: