Հատկապես գարնանը շատ կարևոր է, որ թե՛ փոքրիկները և թե՛ մեծահասակները օգտագործեն վիտամիններով հարուստ մթերք, քանի որ ձմռանը մեր օրգանիզմը «քնի» ռեժիմում է լինում և չի ստանում բավարար չափով վիտամիններ։
Գարնանը հասանելի են գրեթե բոլոր բանջարեղենները, ուստի պետք է հաճախ պատրաստել բանջարեղենային աղցաններ, որոնք պարունակում են վիտամինների իսկական փունջ։
Այսօր «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է բարձր կալորիականությամբ բանջարեղենային աղցան։
Ի՞նչ է անհրաժեշտ
1. Հազար
2. Սպիտակ սոխ
3. Դեղին և կարմիր պղպեղ
4. Ավոկադո
5. Քունջութ
6. Զեյթունի ձեթ
7. Աղ, սև պղպեղ (կախված երեխայի տարիքից)
Ինչպե՞ս պատրաստել
Այս աղցանը շատ հեշտ է պատրասվում։ Անհրաժեշտ է լվանալ թարմ բանջարեղենը, կտրատել, խառնել, ավելացնել կտրատած ավոկադոն, քունջութը, ձեթը, ապա, ըստ ճաշակի, ավելացնել աղ, սև պղպեղ։
Օգտակար ինֆորմացիա
Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին։ Այն բարձրացնում է տրամադրությունը, օգնում է վերականգնել կենսական ուժերը։ Այն պարունակում է ֆոլաթթվային աղեր, վիտամին B6, վիտամին C։
Ի դեպ, կտրատած ավոկադոյի պտղամսի վրա պետք է կիտրոնաթթու լցնել, քանի որ պտուղը կտրատելուց հետո մգանում է և ոչ ախորժաբեր տեսք է ստանում։