Եթե պատրաստել եք հնդկաձավարով կամ հաճարով փլավ, եւ փոքրիկը հրաժարվում է ուտել, դիմեք խորամանկության: Խաշեք մի քանի մակարոն՝ ցանկալի է զսպանակաձեւ, թեեւ սպագետին էլ հարմար կլինի, կտրատեք 1 փոքրիկ լոլիկը, ձեռքի տակ եղած ձիթապտուղն ու զարդարեք այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում:
Վստահաբար քմահաճ փոքրիկը չի հրաժարվի տիկնիկանման ուտեստից:
Հետեւեք, որ փոքրիկն անպայման ուտի ձիթապտուղը: Ամերիկյան «Թայմ» շաբաթաթերթն այս պտուղը դասել է աշխարհի ամենաառողջարար սննդատեսակների շարքը: Ձիթապտղի պտղամիսը պարունակում է շաքար, խիստ արժեքավոր սպիտակուցներ, «C» և «B» խմբի վիտամիններ, կարոտին, կալիում, կալցիում և գլիկոզիդներ։ Եթե փոքրիկը գանգատվում է փորկապությունից, հաճախակի մատուցեք ձիթապտուղ: Այն լավացնում է մարսողությունը, բարելավում է լեղուղիների աշխատանքը, վերացնում փորկապությունը և վերականգնում ստամոքսի լորձաթաղանթը։
Բարի ախորժակ