Բաղադրիչներ
- 500գրամ կաթնաշոռ
- 300 գրամ թթվասեր
- 30գրամ ժելատին
- շաքարավազ՝ ըստ ճաշակի
- տարվա եղանակին համապատասխան միրգ կամ հատապտուղ
Պատրաստման եղանակը
- Խառնել կաթնաշոռն ու շաքարավազի կեսը
- Թթվասերը խառնել շաքարավազի մյուս կեսին
- Միրգը համ հատապտուղները լավ լվանալուց և չորացնելուց հետո գեղեցիկ լցնել թափանցիկ տարայի մեջ
- Թթվասերի եւ կաթնաշոռի զանգվածը խառնել իրար
- Պատրաստել ժելատին և ավելացնել ստացված կաթնաշոռային զանգվածը
- Ամբողջ պարունակությունը լցնել մրգով լի տարայի մեջ
- Սառեցնել 1-2 ժամ
- Կտրել և մատուցել
Բարի ախորժակ