Փոքրիկը չի ուզում գնալ մանկապարտեզ. պատճառները և լուծումները /մաս 1-ին/

«Չեմ ուզում մանկապարտեզ, չեմ գնալու»: Այս հոգետանջ արտահայտությունը դուք արդեն լսում եք ամեն առավոտ: Դրան նաև ավելանում է փորացավը, գլխացավը և այն, որ ընդհարապես նրա սիրտը խառնում է մանկապարտեզից:

Ավելի բարդ իրավիճակներում փոքրիկի մոտ իրականում բարձրանում է տաքությունը, հայտնվում է փորացավ և ձևավորվում են  խրոնիկ հիվանդություններ:

Ի՞նչ է հարկավոր անել նման  իրավիճակում: Նախ և առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչու երեխան  ոչ մի «կաշառքի»  դեպքում չի ցանկանում գնալ մանկապարտեզ:

Կենսապերպի փոփոխություն

 

Փոքրիկները ամենամեծ պահպանողականներն են: Միայն առաջին հայացքից է թվում, որ նրանք անընդմեջ ձգտում են նորանոր արկածների և զգացողությունների: Իրականում իրենց սովոր ռիթմը, որտեղ նրանք համոզված գիտեն` որ գործողությունը որից հետո է արվում, նրանց կյանքի կարգն է և հարմարավետությունը: Եվ ահա, մայրիկը առավորտյան տանում է  անծանոթ  տիկնոջ  մոտ, որտեղ բացի իրենից` սիրելիից, կամ նաև այլ երեխաներ, թողնում է բախտի քմահաճույքին և հայտնի չէ` կտեսնի  մայրիկին այլևս թե չէ: Այստեղ ամեն ինչ օտար է, հետևաբար նաև թշնամական:

Ելք

Աստիճանաբար փոքրիկին սովորեցրեք փոփոխությունների ռեժիմին: Եթե նա սովոր է ուշ քնել կամ ուշ արթնանալ, հարկավոր է զգուշորեն նրան ավելի վաղ արթնացնել: Դա անենևին էլ վախենալու չէ, քանի որ փոփոխությունը  կտևի ընդհամենը 3-4 օր: Եթե կտրուկ փոխվում է կյանքի ռիթմը, ապա պետք է պահպանել «տնից մի կտոր»:  Օպտիմալ տարբերակ է, որ Դուք կարողանաք դաստիարակի հետ պայմանավորվել, որ սկբնական շրջանում մեկ շաբաթ ներկա գտնվեք դասերին:

Եթե դա ինչ-ինչ պատճառներով անհնարին է, մտածեք ինչ-որ հաճելի բանի,  իրի մասին, որը Ձեր փոքրիկին կհիշեցնի տան մասին: Դա կարող է լինել խաղալիք, որի հետ նա հաճելիորեն քնում է, սովոր ուտելիք փոքր ափսեի մեջ: Կամ, հնարավոր է,  ցանկություն ունենաք Ձեր փոքրիկի համար փոքր թալիսման պատրաստել, օրինակ`  փոքր ողորկ  խաղալիք, որը հնարավոր կլինի կրել գրպանում: Եթե փոքրիկը տխրի, ապա կհիշի «հրաշագործ թալիսմանի»  մասին և վերջինս անպայման կօգնի հաղթել անցանկալի մտքերը:

Անսովոր ուտելիք

Հիշեք Ձեր մանկությունը. հնարավոր է, որ  Դուք էլ մանկապարտեզում ունեցել եք չսիրած ուտելիք: Կաթի սեր, կիսել, կաթնային պյուրե, սոխով ապուր `ամեն ոք իր հիշողությունն ունի: Երբեմն դաստիարակները  շատ հանմառորեն են փորձում նրանց կերակրել, պահանջում եմ արագ և մինչև վերջ ուտել, որը ոչ բոլոր երեխաներին է հատուկ:

Ելք

Եթե Ձեր փոքրիկը համառորեն հրաժարվում է այնտեղի ուտելիքից, ապա պայմանավորվեք դայակի հետ, որպիսի նա չպնդի նրան ուտել: Վերջ ի վերջո, դեռ ոչ մի փոքրիկ սեփական կամքով սովից չի  մահացել: Մինչ մանկապարտեզ գնալը մի  կերակրեք նրան: Այս պարագայում նա արդեն ուշադրություն կդարձնի այնտեղի ուտելիքին:

Եթե մանկապարտեզի օրենքների մեջ մտնում է տանից ուտելիք տանելը, ապա թող դա լինի գեղեցիկ կտրկված միրգ կամ բանջարեղեն: Փորձեք քաղցրավենիք չտալ:

Շարունակելի

Նյութն ըստ Medportal.ru կայքի