3. Հասկացեք, թե դուք ինչի համար պատասխանատու չեք.
Շատ ծնողներ շփոթում են` ինչի համար են պատասխանատու, ինչի համար` ոչ: Եվ երբ դուք ձեզ պատասխանատու եք զգում մի բանի համար, ինչը ձեր պարտավորությունների շրջանակից դուրս է, պատրաստ եղեք, որ արդյունքը կլինի հիասթափությունը: Հիշեք` կան բաներ, որոնք ձեր երեխաների պարտականությունն է եւ ոչ` ձերը: Եթե դուք միշտ կարծեք, որ պատասխանատու եք ամեն կատարվածի համար, ապա ձեր հարաբերությունը ձեր փոքրիկի հետ իսկապես կարող է սթրեսի հանգեցնել: Այսպիսով, դուք կարող եք ասել`«ես պատասխանատու եմ քեզ օգնելու համար, որ կարողանաս հասկանալ ինչպես լուծել խնդիրը, բայց ես պատասխանատու չեմ քո խնդիրները լուծելու համար»: Երբ դուք ձեզ վրա եք վերցնում երեխայի պարտականությունները, նա դադարում է հոգալ սեփական խնդիրներին լուծում գտնելու համար: Արդյունքում` դուք ավելի եք վրդովվում եւ փորձում ջանալ ավելի ու ավելի: Հիշեք, դուք պարտավոր չեք այնպես անել, որ փոքրիկը լսի ձեզ: Դուք պարտավոր եք որոշել` ինչպես պատասխանել, երբ փոքրիկը չի լսում ձեզ: Այսպես դուք կդառնաք ավելի խաղաղ: Ու կսկսեք մտածել ինչպես վարվել, երբ փոքրիկը չի լսում, ու դիտանկյունը կփոխվի հօգուտ երկուսիդ: Մտածեք, թե ինչ հետեւանք կամ արդյունք եք ուզում տեսնել` հաշվի առնելով, թե ինչով ու առանց ինչի չեք կարող ապրել: Մի խոսքով` ձեր պատասխանատվության շրջանակը հստակեցնելով` դուք կարող եք լինել հենց այն ուղղորդողը, որին ուզում են տեսնել փոքրիկները:
4. Նախապես պատրաստ եղեք.
Փորձեք հասկանալ, թե ձեր ընտանիքում երբ է բարկությունը հասնում գագաթնակետին եւ փորձեք պատրաստվել դրան: Օրինակ, դուք կարող եք նկատել, որ ամեն օր` ժամը 5-ին, ձեր ընտանիքի անդամների նյարդերը տեղի են տալիս: Բոլորը տանն են, մեկը վերադարձել է աշխատանքից, մյուսը` դպրոցից: Նրանք քաղցած են ու լարված: Շատ ընտանիքներում սա ամենասարսափելի ժամն է: Բոլորի զայրույթը հասնում է ծայրակետին, իսկ համբերությունը` ճիշտ հակառակը: Դրա համար նախապես պատրաստվեք. հարցրեք ինքներդ ձեզ` ինչ պիտի անեք, հենց փոքրիկը մտնի տուն ու պահանջներ ներկայացնի կամ ուզի մի բան, որը պետք է արգելեք: Պատրաստեք ձեզ: Ասացեք ինքներդ ձեզ, որ այս անգամ ձեր բարկությունը տեղի չի տալու, ինչքան էլ տանը փորձեն ձեզ հունից հանել: Եղեք այնպիսի ծնող, ինչպիսին ուզում եք ձեզ տեսնել եւ ոչ թե այնպիսին, ինչպիսին կդարձնի պահի բարկությունը:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 1
Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 2
Շարունակելի
Աղբյուրը`www.empoweringparents.com



