Այն երեխաները, որոնց սենյակում կա հեռուստացույց, 20-30 տոկոսով ավելի մեծ հակվածություն ունեն ճարպակալման, քան այն երեխաները, որոնց սենյակում հեռուստացույց չկա:
Սրա պատճառը երեխաների՝ հեռուստացույց դիտելու ընթացքում սնվելու սովորությունն է ու գիշերային վատ քունը:
Երբ երեխաները շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև, տանն ու դրսում դադարում են ակտիվ խաղեր խաղալ: Սրա պատճառով երեխայի մոտ մեծանում է քաղցի զգացողությունը, իսկ կուտակված ավելորդ կիլոգրամները կարող են վտանգավոր լինել նրա առողջության համար:
Բրիտանացի գիտնականները փորձ են կատարել 12 հազար երեխաների շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ եթե աղջիկների սենյակում կա հեռուստացույց, ապա 11 տարեկանում նրանց մոտ ճարպակալման հավանականությունը 30%-ով ավելի մեծ է, քան այն աղջիկների մոտ, որոնց սենյակում հեռուստացույց չկա: Իսկ տղաների պարագայում ճարպակալման հավանականությունը մի փոքր ավելի քիչ է՝ 20%:
Գիտնականները սա կապում են այն բանի հետ, որ երբ երեխաները կլանված դիտում են իրենց սիրելի հաղորդումները, սկսում են անգիտակցաբար ուտել: Ըստ հետազոտությունն անցկացրած մասնագետների՝ օրվա ընթացքում մեկ անգամ հեռուստացույցի առջև նստած ինչ-որ բան ուտելը վնասակար չէ, բայց ամբողջ օրը դրա առջև նստած անառողջ սնունդ ընդունելը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:
Աղբյուրը՝ woman.ru