Ոտնաթաթը ողնաշարի հիմքն է, այն պատասխանատու է ուղիղ մեջքի և ամուր օրգանիզմի համար:
Բոլոր մարդիկ էլ ծնվում են ուղիղ ոտնաթաթով: Կյանքի առաջին 9 տարիների ընթացքում այն ձևափոխվում է և դառնում իսկական հենարան մեր մարմնի համար: Կարևոր է, որ այդ տարիների ընթացքում նորաձև, բայց անհարմար կոշիկների պատճառով այն չդեֆորմացվի:
Կոշիկի վերհակիչը (супинатор) և բարձր կրունկը փոխում են ոտքի ծանրության կենտրոնը, ձևափոխում են ոտնաթաթի ձևն ու, կարծես, երեխան նորից է սովորում քայլել: Իսկ փակ և նեղ ծայր ունեցող կոշիկը սահմանափակում է ոտքի մատների ազատ շարժը:
Որպեսզի երեխան լինի առողջ, իսկ նրա ոտքի թաթիկները ճիշտ զարգանան, պետք է թույլ տալ երեխային տաք եղանակին դրսում ոտաբոբիկ քայլել: Տանն ընդհանրապես երեխան պետք է լինի բոկոտն, կոշիկ պետք է կրի միայն հատուկ դեպքերում:
Այլ պատճառներ՝ ոտաբոբիկ քայլելու համար
1. Ոտաբոբիկ քայլելու արդյունքում բարելավվում է օրգանիզմում արյան շրջանառությունը, և օրգանիզմը լցվում է թթվածնով:
2. Ոտաբոբիկ քայլելիս օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները:
3. Այն օգնում է ազատվել դեպրեսիայից, սթրեսից և ամրապնդում է նյարդային համակարգը:
4. Ամրապնդում է երակները, և ոտաբոբիկ քայլելիս օրգանիզմը սկսում է ավելի լավ կլանել օգտակար նյութերը:
Աղբյուրը՝ vospitaj.com