Շնչող կոշիկները պատրաստված են այնպիսի տեխնոլոգիայով, որը կոշիկի ներսում կատարում է բնական օդափոխանակություն, և օդն ու ջրային գոլորշիները դուրս են գալիս։ Սա կանխարգելում է կոշիկի ներսում գերքրտնարտադրությունը: Վերջինս կարող է հանգեցնել ոտքերի բորբոքային պրոցեսներից մինչև սնկային հիվանդությունների ու ինֆեկցիաների առաջացման։

Ինքնուրույն ուտելու ցանկությունը երեխաների մոտ ի հայտ է գալիս դեռևս 6-7 ամսական հասակից, երբ փոքրիկը ձեռքում բռնում է հացի փոքրիկ կտոր, ապա փորձում է ձեռքով ափսեից ուտելիքը վերցնել:

Ցանկացած ծնողի համար երեխայի առողջությունն ու հարմարավետությունն ամենակարևորն են: Կոշիկ ընտրելիս մենք ևս առաջնորդվում ենք փոքրիկի հարմարավետությամբ, որովհետև մշտապես ցանկանում ենք, որ նա զգա իրեն հանգիստ, և, միևնույն ժամանակ, կարևորում ենք, որ ոտքերը լինեն միշտ տաք ու չոր՝ հնարավոր հիվանդություններից խուսափելու համար:

Այլ հոդվածներ …