Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
4. Մասնակցություն խմբակների
Մայրիկների ու փոքրիկների համար կան տարբեր խմբակներ: Դրանք, որպես կանոն, շատ թանկ չեն, հետեւաբար կարող եք մի քանիսին անդամագրվել: Այդպես կկարողանաք նաեւ հասկանալ, թե ինչ թեքումներ ունի փոքրիկը: Լավ տարբերակ է հատկապես լողը: Դա շատ օգտակար ու առողջարար զբաղմունք է թե ձեզ, թե
երեխայի համար: Լողի միջոցով փոքրիկը կարողանում է զգալ իր մարմինն ու շարժումները:
5. Կենդանիների դիտում
Պարտադիր չէ փոքրիկին տանել կենդանաբանական այգի` կենդանիների տեսնելու համար: Կարող եք պարզապես այցելել կենդանիների խանութ: Այնտեղ կան տարբեր կենդանատեսակներ, որոնց կարող եք թե դիտել, թե լուսանկարել: Համոզված եղեք, որ տուն կդառնաք զվարճալի լուսանկարներով եւ հետաքրքիր ինֆորմացիայով, որը փոքրիկը բազմիցս կվերաշարադրի:
6. Ջրային խաղեր
Ջրով խաղալը հավանաբար փոքրիկի ամենազվարճալի զբաղմունքներից է: Եթե «անվնաս» զվարճանք եք ուզում, ապա թասը լցրեք ջրով ու հեռացեք, իսկ եթե ոչ, մնացեք տարածքում ու պաշտպանվեք փոքրիկի ջրային «հարձակումներից»: Եթե խաղին ավելացնեք նաեւ մի քանի խաղալիք, չեք զգա, թե ինչպես կանցնի ժամանակը:
7. Այցելություն կտորի խանութ
Եթե տեսնում եք, որ արդեն ժամանակն է` անցնելու մի քիչ մեծական զբաղմունքների, փոքրիկին տարեք այնտեղ, որտեղ նա կարող է շոշափել տարբեր իրեր: Խոսքն այս դեպքում կտորի խանութի մասին է: Փետուրները, կաշին ու կտորեղենը շոշափելը կարող է իսկապես զվարճացնել նրան: Ու բոլորովին պարտավորված մի զգացեք գնել որեւէ բան:
Ընդհանրապես, ընդլայնեք ձեր երեւակայության սահմանները: Այդպես ձեր ու փոքրիկի առօրյան կդառնա ավելի գունավոր:
Աղբյուրը` geniusparenting. org