Օրվա մեկը մի աքլոր
Քջուջ-մջուջ անելիս
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս։
Կտցեց, ասաց․
- Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես՝ ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին։
Իսկ ինձ համար մի գարին
Արժե էսպես հազարին։
Աթաբեկ Խնկոյան
Օրվա մեկը մի աքլոր
Քջուջ-մջուջ անելիս
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս։
Կտցեց, ասաց․
- Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես՝ ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին։
Իսկ ինձ համար մի գարին
Արժե էսպես հազարին։
Աթաբեկ Խնկոյան