Խաղեր 2-3 տարեկանների համար

Փոքրիկի հետ խաղը կարող է լինել ոչ միայն զվարճալի և հետաքրքիր,  այլ նաև արդյունավետ: Օրինակ, խաղի միջոցով դուք կարող եք զարգացնել փոքրիկի տրամաբանությունը:

Որպեսզի խաղն ունենա ցանկալի արդյունք, չպետք է այն լինի շատ երկար: Եվ հիշե՛ք՝ չի կարելի հանդիմանել փոքրիկին, երբ նրա մոտ ինչ-որ բան չստացվի:

Խաղեր 2-3 տարեկանների համար

Սկսեք պարզ վարժություններից, որոնք կզարգացենեն և՛ տրամաբանությունը, և՛ փոքրիկի ուղեղը:

Օրինակ` ամուր թղթի վրա կարող եք նկարել միանման գծեր՝ մոտ 20սմ և յուրաքանչյուրի վերջնամասում ավելացնել խորանարդ կամ շրջանակ: Այժմ կարող եք սկսել մրցումը  երկու մատիկների միջև: Մի գծի վրա թող վազի աջ ցուցամատը, մյուսին՝ ձախը: Կարող եք դուք էլ փոքրիկի  հետ մասնակցել մրցույթին: Ով առաջինը հասնի նշանակետին՝ խորանարդին կամ շրջանակին, նա էլ կհամարվի հաղթող: Աստիճանաբար կարող եք բարդացնել առաջադրանքը՝ գծին տալով թեքվածքներ:

Եվս մի խաղ, որը կզարգացնի շարժումների կոորդինացիան: Հատակի վրա կարելի է նմանատիպ ուղիներ սարքել ժապավենով, թղթով կամ ձեռքի տակ եղած  այլ խաղալիքներով: Մեծահասակը վերցնում է ինչ-որ  մի առարկա և անցնում ուղղու վրայով՝ աշխատելով չգցել այն: Փոքրիկը կրկնում է նրա հետևից: Որպեսզի փոքրիկը չկորցնի հետաքրքրությունը խաղի նկատմամբ, հորինեք հետաքրքիր և համեղ մրցանակներ: