Երեխան անվստահ է զգում, եթե անհանգիստ է, եթե նրան տանջում է անպաշտպան լինելու զգացումը: Շատ երեխաներ ինչ-որ պահի ունենում են այդպիսի ապրումներ. նրանցից մեկն ինքնավստահ է, մյուսը` պակաս ինքնավստահ:
Բնական է, որ հոգնածության կամ անհագստության պահերին երեխան կառչում է մեծերին, հատկապես` մայրիկին: Երբ մայրիկը մենակ է թողնում երեխային անծանոթ վայրում` մանկապարտեզում կամ դայակի հետ, երեխան, իհարկե, սկսում է անհագստանալ:
Փոքրիկները կարող են վախենալ մթությունից, միջատներից, շներից, ամպրոպից, ջրից, մեքենայի աղմուկից, ուրվականներից և այդպես շարունակ: Երեխաները վախենում են նաև կորչելուց, վախենում են, որ իրենց լքել:
Վախի և անվստահության առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպես.
- Կարգապահության պակասը կամ «ավելցուկը»:
- Ծնողների անհետևողականությունը դաստիարակության հարցերում:
- Երկչոտությունը կամ նոր ծանոթության հաստատումը:
- Ծնողներից մեկի հիվանդությունը կամ ընկճվածությունը:
- Ընտանեկան վեճերը կան ծնողների ամուսնալուծությունը:
- Ծնողների չափից ավելի պահանջկոտությունը մաքրության և կարգապահության, լավ վարքագծի, գիշերանոթին նստելու հմտության հարցերում:
- Ընտանիքում նոր երեխայի ծնունդը:
- Ծնողների վախն ու անհանգստությունը, որոնք փոխանցվում են երեխային:
- Ցածր ինքնագնահատականը:
- Երեխայի կյանքում կատարվող կտրուկ կամ հաճախակի փոփոխությունները:
Աճին զուգահեռ երեխան ավելի ու ավելի ինքնուրույն է դառնում և հաղթահարում իր վախը: Սակայն եթե վախը երեխայի մոտ մշտական վարքագծի է վերածվում, անհրաժեշտ է դիմել հոգեբանի:



