Եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը արդեն հասուն տարիքում սիրի գիրքը և խելացի երեխա դառնա, պետք է նրա հետ սկսեք աշխատել դեռ փոքր տարիքից:
Երեխային սովորեցրեք գրքի հետ խնամքով վարվել, արգելեք էջերը պատռել կամ էջերին խզմզել:
Երկու տարեկան փոքրիկին, որպես կանոն, հետաքրքրում են մանկական գրքերի երկու տեսակ: Դա առաջին հերթին ստվարաթղթե էջերով ու վառ նկարազարդումներով «ամուր» գրքերն են` «ինքնուրույն» ընթերցանության համար:
Այդ գրքերը նույնիսկ ամենահետաքրքրասեր «ընթերցողի» ձեռքերում ավելի երկար են ապրում: Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում նկար-գրքույկներն ու խաղալիք-գրքույկները` կտրված ուրվանկարներով գրքերը:
18 ամսեկան երեխան սիրում է տեսնել նկարներ, որ ծանթո են իրեն, օրինակ երեխաներ, մատով ցույց տալ նկարները:
2-3 տարեկան փոքրիկն արդեն կարողանում է կողմնորոշվել գրքերի մեջ, նա ուշադրությունը կենտրոնացնում է պատմության վրա, հետևում է դեպքերի ընթացքին: Այս տարիքի երեխաները սիրում են գրքեր իրենց սիրելի մուլտերի հերոսնների նկարներով, սիրում են նաև թվաբանությամբ գրքեր, որոնց միջոցով կարող են հաշվել, օրինակ մինչև 10-ը:
Ծնողները կարող են երեխաների հետ քննարկել գրքի նկարները, խնդրել փոքրիկներին, որ պատմեն նկարների բովանդակությունները. սա նաև զարգացնում է երեխայի խոսքը, տեսածը վերարտադրելու ունակությունը: