Նախորդ 3 խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:
4. Մի՛ շտապեք ասել «ոչ»
Շատ հաճախ երեխաներին հիստերիկ վիճակի է հասցնում ծնողների ասած «ոչ»-ը:
Փորձեք միանգամից չարտաբերել այդ բառը: Եթե անգամ չեք ուզում կատարել նրա ուզածը, դա կարելի է ասել մեկ այլ կերպ:
Օրինակ՝ ես շատ կուզեի գնել քեզ համար այս խաղալիքը, բայց ցավոք հիմա չեմ կարող: Դրանք մեղմացուցիչ հանգամանքներ են, որոնք զերծ են պահում երեխային հիստերիայից:
5. Առաջարկե՛ք այլընտրանք
Երեխաները շատ են սիրում, երբ մայրիկներն իրենց ինչ-որ բան են հարցնում: Օրինակ՝ եթե դուք ուզում եք գնալ խանութ, բայց չունեք բավարար գումար, անշուշտ մտավախություն կա, որ երեխան կարող է իրեն շատ վատ պահել այնտեղ: Դուք նախապես պետք է պայմանավորվեք նրա հետ, որ իրեն տանում եք խանութ միայն այն պատճառով, որ չի ուզի այն, ինչը դուք ի վիճակի չեք գնել: Առաջին անգամը կլինի դաս ձեր երկուսի համար: Եթե երեխան չկատարի իր խոստումը, պետք է անպայման հասկանա, որ սխալ է վարվել: Այսպիսով, դուք կարողանում եք երեխային հասկացնել նաև, որ առաջնայինը պետք է լինի այն, ինչը բոլորին է հարմար եւ ոչ թե միայն իրեն:
6. Շեղե՛ք երեխայի ուշադրությունը
Երեխայի հիստերիան կանխելու շատ հարմար եղանակ է ուշադրության շեղումը: Երբ երեխան լացում է, կարելի է նրան առաջարկել խաղեր, զբոսանք, մարզանք, պար և այլն: Դա կօգնի նաև ավելի մտերմանալ նրա հետ:
7. Թույլ տվե՛ք, որ երեխան հատուցի իր սխալի համար
Երբ երեխան ինչ-որ սխալ արարք է անում, այնպես արեք, որ նա հասկանա դա: Նա պետք է հասկանա ճիշտն ու սխալը: Պետք է այնպես անել, որ նա ներում հայցի: Իսկ դուք պետք է նրան ասեք, որ ներում եք միայն նրա համար, որ իրեն շատ եք սիրում, և որ հաջորդ անգամ կրկնելու դեպքում կզրկվի իր սիրելի զբաղմունքից:
Աղբյուրը՝ woman-rules.ru