Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Երրորդ փուլ՝ 10-15 տարեկան
Այս տարիքում երեխային պետք է վերաբերել ինչպես հավասարի:
Ուշադրություն՝ ոչ թե հավասարեցնել, այլ վերաբերել որպես հավասարի: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարեւոր թեմաների շուրջ, տվեք ինքնուրույնություն եւ խրախուսեք այն: Ձեր կամքը պարտադրեք «թավշե ձեռնոցներով»՝ քննարկումների ու խորհրդի տեսքով: Եթե ձեզ որեւէ բան դուր չի գալիս, նրա ուշադրությունը սեւեռեք բացասական հետեւանքների վրա՝ խուսափելով կտրուկ արգելքներից: Այս փուլում ձեւավորվում է նրա ինքնուրույնությունը եւ մտքի ազատությունը:
4-րդ եւ վերջին փուլ՝ 15 տարեկանից հետո
Նրան հարգանքով վերաբերեք: Արդեն ուշ է դաստիարակության համար: Ձեզ մնում է քաղել ձեր ջանքերի պտուղները:
Ինչ հետեւանքների կբերի վերոնշյալ խորհուրդների անտեսումը՝ ըստ Տիբեթյան ուսմունքի
-Եթե երեխային ճնշել եք մինչեւ 5 տարեկան, համարեք, որ ճնշել եք նրա ակտիվությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ եւ ինտելեկտը: Այդպես կսովորեցնեք նրան առանց մտածելու ենթարկվել ուժին՝ դարձնելով նրան իսկական զոհ սրիկաների ձեռքին:
- Եթե շարունակեք երեխային երես տալ 5 տարեկանից հետո, նա կմեծանա որպես մանկամիտ մարդ, որն ի զօրու չէ ջանք գործադրել եւ զուրկ է կամային հատկանիշներից:
- Եթե շարունակեք երեխային խնամել ինչպես մանուկի 10 տարեկանից հետո, նա կմեծանա անինքնավստահ, կախված կլինի իրենից ինքնուրույն ընկերներից, ովքեր օգտագործելով առիթը՝ կազդեն նրա կամքի ու գործողությունների վրա:
-Եթե երեխային չհարգեք 15 տարեկանից հետո, նա ձեզ երբեք չի ների ու կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում: