Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
- Կերակրելու պրոցեսը դարձրեք խաղաղ ու հաճելի գործողություն, համբերատարությամբ սովորեցրեք փոքրիկին մաքրությանն ու կոկիկ լինելուն:
Եթե փոքրիկը կշտացել է (դարձել է քնկոտ, հրում է գդալը, չի բացում բերանը), մի պնդեք:
Հետեւեք փոքրիկի անվտանգությանը՝ սպասքի մաքրությանը, սննդի կոշտ մասնիկներին, ալերգեն բաղադրիչներին:
Կերակրեք փոքրիկին, երբ նա է ցանկանում, բայց ջանացեք դա անել միշտ նույն ժամին: Սննդի ռեժիմը շատ կարեւոր է, բայց ամեն դեպքում մոտեցումը պետք է լինի անհատական:
Սովորեցրեք փոքրիկին ուտել նստած: Նստեցրեք բարձր աթոռին՝ դեմքով դեպի ձեզ: Կերակրելու ընթացքում գդալը պահեք փոքրիկի դեմքից մոտ 30 սմ հեռավորության վրա: Գուցե հարկավոր լինի երկար պոչով գդալ ձեռք բերել: Սպասեք մինչեւ փոքրիկը կնկատի գդալն ու կբացի բերանը:
Կերակրեք փոքրիկին այն արագությամբ, որով նա պատրաստ է ուտել: Մի շտապեցրեք: Նրան ժամանակ է պետք՝ սովորելու գդալին ու համերին:
Թույլ տվեք նրան ձեռք տալ կերակուրին, երբեմն մատներով ուտել:
Խոսեք փոքրիկի հետ՝ փորձելով ոչ շեղել կերակուրից եւ ոչ էլ ստիպել ուտել: