Ինչու՞ են հրեա երեխաները դառնում հանճարներ. դաստիարակության 7 կանոն. ներկայացնում է 168.am-ը

Հրեա ծնողների սերն իրենց երեխաների նկատմամբ չափ ու սահման չի ճանաչում: Նույնիսկ ասում են, որ նման սիրո դրսևորում չկա որևէ ազգի մոտ:

Հոգեբաններն առանձնացնում են նման վերաբերմունքի և լավ, և վատ կողմերը: Բայց փաստը մնում է փաստ, որ հրեա երեխաները միշտ առանձնանում են իրենց ունակություններով:

Golbis.com-ն առաջարկում է ծանոթանալ երեխաների դաստիարակման 7 կանոններին, որոնք առաջարկել են հրեա ծնողները:

1. Երեխայի համար մի ստեղծեք ավելորդ բարդույթներ

Հրեա մայրը վատ արարքի դեպքում իր երեխային երբեք չի ասի, թե շատ վատն ես, այլ կասի՝ դու այնքան  լավն ես, որ չես անի նման հիմարություն:

«Իմ երեխան չունի և չի էլ կարող ունենալ թերություններ»,-կասի յուրաքանչյուր հրեա մայր: Գուցե նրանք տեսնում են դրանք, բայց բացի իրենցից, ոչ ոք չգիտի դրա մասին:

2. Խելացի ազատություն

Հրեական ժամանակակից դաստիարակությունը համակցում է երկու, առաջին հայացքից, բավական հակասական երևույթներ՝ երեխային ազատություն տալն ու միաժամանակ՝ շատ խստապահանջ լինելը: Նման դաստիարակությունը կարելի է համեմատել  ամուր ու կարծր պատերով ազատ ու լայն սենյակի հետ:

Հրեա ծնողների համար երեխայի ազատությունը հատուկ «դաստիարակությունը» չէ, այլ օդը, որը հնարավոր չէ չշնչել: Օրինակ, նրանց համար զայրույթի արժանի արարք չէ հայրիկի անձնագիրը մոր թանկարժեք շրթներկով ներկելը:

Խիստ դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան խախտում է անթույլատրելիի սահմանը: Հրեա երեխաները լավ գիտեն, որ մայրիկի օծանելիքը, օրինակ, կարելի է ցանել դրսի կատուների վրա, իսկ ա՛յ, տատիկին խփել չի կարելի:

3. Նրանք յուրաքանչյուր առիթի դեպքում գովաբանում են իրենց  երեխային

Հրեա մայրը  միշտ գովում է իր երեխային: Եվ այդ գովեստը սկսվում է երեխայի ծնվելու պահից: Հրեա մայրը հիանում է իր երեխայի անգամ չնչին հաջողություններով ու ձեռքբերումներով՝  լինի դա մի նոր վանկի արտասանում, թե առաջին` ծուռումուռ գծերով արված նկարը: Երեխայի անգամ փոքրիկ հաջողության մասին  անպայման կիմանան բոլոր ընկերներն ու ծանոթները, իսկ կարևորն այն է, որ երեխան պետք է տեսնի, որ իրեն գովում են բոլորի ներկայությամբ: Իսկ եթե երեխայի ձեռքբերումներն ավելի լուրջ են, ապա ողջ ընտանիքի կողմից երկարատև ծափահարություններն անխուսափելի են:

4. Պահվածքի համար պատասխանատվություն կրելու բարձր մակարդակ

 Հրեաները հավատում են, որ ծնողի կողմից երեխայի ներկայությամբ անգամ շտապողականության մեջ ասված ամենաաննշան խոսքն ու փոքր սայթաքումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ահա թե ինչու հրեա ծնողներն իրենց օրինակով, իրենց խոսքերի, քայլերի և գործերի մեջ մեծ զգուշություն են դրսևորում՝ դրանով իսկ ճիշտ ուղղորդելով իրենց երեխաներին:

 

Շարունակությունը՝ 168.am-ում