Սովորոցրեք փոքրիկին պնդել իր դիրքորոշումը

Դուք միշտ կարող եք պաշտպանել Ձեր փոքրիկին, եթե գտնվում եք նրա կողքին: Բայց ինչպես անել, եթե նա մանկապերտեղում է կամ մանկական շրջապատում:

 Հարկավոր է սովորեցնել փոքրիկին ունենալ իր դիրքորոշումը և պնդել այն:  Իհարկե, դրա հետ մեկտեղ առանց ուժ գործադրելու և վիճելու: Ուստի «զինեք»  նրան մի քանի բանավոր արտահայտություններով , որոնք կօգնեն նրան դուրս գալ բարդ իրավիճակներից:

Նախ և առաջ  բացատրեք երեխային, որ ոչ ոք իրավունք չունի նրա վրա ձայն բարձրացնել: Եվ կարևոր չէ, թե ով է դա՝ մանկապարտեզի դաստիարակչուհին,  թե բակի ընկերը: Դիտողություն անել կարող են, վատ արարքի համար անգամ անկյուն կանգնեցնել, սակայն գոռալ՝ երբեք: Փորձեր արեք նրա հետ. թող նա կարողանա նայել Ձեր աչքերի մեջ և ասել.  «Մի գոռացեք  ինձ  վրա, մայրիկը ոչ ոքի դա թույլ չի տալիս», կամ կարող եք մտածել նմանատիպ այլ  արտահայտություն: Նաև զգուշացրեք փոքրիկին, որ մեծահասակի ձայնը կարող է նրան վախեցնել, սակայն, այնուամենայնիվ,  ճիշտը նրա  կողմից է: Ոչ ոք իրավունք չունի վիրավորել երեխային և   նվաստացնել: Թող Ձեր վստահությունը երեխայի համար դառնա հիմք ապագայում ինքնահարգանքի ձևավորման համար:

 

Պատահում է, որ մանկապարտեզի խմբում լինում է մի տղա, որը նեղացնում է բոլորին: Նմանատիպ երեխային  միանգամից պետք է տալ պատասխան` «Գնա, ես այդպես չեմ խաղում»: Սակայն,  եթե նկատել եք, որ փոքիկը վեճի է բռնվել, մի կանգնեք անկյունում, միջամտեք: Որպեսզի փոքրիկը սովորի հաղթահարել դժվար իրավիճակները, նա պետք է իմանա, թե դա ինչպես անել:

Իր սխալն ընդունելու կարողություն

Իրենց սխալը չխոստովանելու պատճառով առաջանում են բամաթիվ անախորժություններ: Իսկ դրա հակառակ տեսակը ավելացնոմ է հեղինակությունը,  և այդ արաքի մեջ չկա ոչ մի ամոթալի կամ ծիծաղելի բան: Անգամ շատ մեծահասակներ այդ ունակությունը չունեն, և խնդիրը գալիս  է իրենց մանկությունից, երբ չեն ասել և ցույց չեն տվել, թե ինչպես է պետք վարվել: Այստեղից էլ ծագում է վախը՝ «գուցե ծիծաղեն»: Իր սխալը խոստովանելու ունակությունը շատ անգամներ օգտակար կլինի Ձեր փոքրիկին ապագայում, քանի որ այդ հատկանիշը ունենում եմ միայն լիդերները:

Սակայն, նախ Դուք պիտի սովորեք դա, գոնե երեխայի հետ շփվելիս: Իհարկե, դա հեշտ չի լինի, սակայն, եթե փորձեր անեք, ամեն բան կստացվի: Քանի որ կարող են իրավիճակներ լինել, երբ Դուք ինքներդ ճիշտ չեք, և ահա, բարի եղեք, խոստովանեք դա: Սովորեցրեք փոքրիկին նկատել իր սխալները: Նեղացրե՞լ է մանկապարտեզի ընկերուհուն կամ հրել է հարևանի տղային, մի պաժեք միանգամից: Մի կողմ տարեք  նրան և  ասեք.  «Դա անարժան արարք էր, և դու դա ինքդ գիտես, վաղը դա կասես  Աննային»:

Կարևոր չէ, թե ինչպե իրեն կպահի նեղացած կողմը, կարևորը, որ  ասեք Ձեր հրաշքին. «Ես հպարտ եմ, որ դու ազնիվ ես»:

Թող փոքրիկը սովորի, որ սխալը խոստովանելու մեջ ոչ մի ամոթալի  բան չկա:

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի