Բացատրեք, որ չնայած հասկանում եք նրա հետարքրությունը իր ընկերների մարմնի նկատմամբ, մարդիկ, ընդհանուր առմամբ, իրենց մարմինը փակ են պահում հանրության մեջ:
Այսպես դուք երեխաների մեջ սահմանափակումներ կմտցնեք, բայց այնպես, որ նա իրեն մեղավոր չզգա: 3-6 տարեկանն ամենահարմար տարիքն է` խոսելու ճիշտ կամ սխալ հպումների մասին: Ասացեք փոքրիկներին, որ մարմինն իրենց սեփականությունն է եւ նրանք այդ հարցում գաղտնիության իրավունք ունեն: Բայց պետք է նաեւ ասել, որ ծնողի կամ բժշկի զննումների դեպքում այս գաղտնիությունը չի գործում: Երեխան պետք է իմանա, որ եթե երբեւէ որեւէ մեկը դիպչի իրեն տարօրինակ կամ վատ ձեւով, ապա ինքը պետք է ասի այդ անձին` դադարեցնել այդօրինակ վարքը եւ հետո տեղյակ պահի ձեզ: Ասացեք նրան, որ դուք պետք է իմանաք այն ամենի մասին, ինչը կարող է անհանգստացնել իրեն:
Որ տարիքից երեխային պետք է պատմել սեքսի մասին
«Մեծ զրույցներն» արդեն անցյալում են, երբ սեքսի մասին երեխաներն իմանում էին միանգամից կամ չէին իմանում ոչինչ: Այս պրոցեսը պետք է լինի շարունակական ու իրար հաջորդող. երեխան պետք է ժամանակի ընթացքում իմանա այն, ինչ պետք է իմանա: Եթե հնչում են հարցեր, ապա պետք է լինեն նաեւ պատասխաններ: Բայց մյուս կողմից, եթե ձեր փոքրիկը հարցեր չի տալիս սեքսի մասին, մի անտեսեք թեման: Եթե երեխան 5 տարեկանի մոտ է, դուք կարող եք նրան ներկայացնել գրքեր, որոնք ըստ տարիքի` նկարներով կպատմեն սեքսի մասին: Շատ ծնողներ դժվարանում են գտնել ճիշտ բառեր: Հենց այդ պահին ձեզ օգնության կգան գրքերը: Բայց իմացեք, որ առաջին հերթին դուք պետք է լինեք ինֆորմացիա տվողը:
Որ տարիքից աղջիկներին պետք է պատմել դաշտանի մասին
Աղջիկները (ինչու ոչ նաեւ տղաները) դաշտանի մասին պետք է իմանան 8 տարեկանից սկսած: Այս տարիքում է դրսեւորվում աղջիկների հետաքրքրությունը: Դաշտանի մասին ինֆորմացիա պետք է տրամադրեն նաեւ դպրոցները, կարող են օգնության հասնել գրքերը: Շատ մայրեր իրենց դուստրերի հետ կիսվում են իրենց փորձով, պատմում են, թե երբ սկսվեց իրենց մոտ, ինչ է դա իրենից ներկայացնում:
Այս թեմայով կարդացեք նաև`
Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 1
Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 2
Շարունակելի