Ավոկադոյով և ձվով համեղ նախաճաշ․ բաղադրատոմս՝ «Իմ փոքրիկ»-ից

Երբ ցանկանում եք «նվիրել» երեխային մի փունջ առողջություն, ապա պետք է առաջարկեք նրան փորձել ավոկադո։ Ավոկադոն հարուստ է B խմբի վիտամիններով, հետևաբար դրա օգտագործումից հետո փոքրիկը կարող է դառնալ առավել հանգիստ և հավասարակշռված։  Այս միրգը նպաստում է բալիկի մկանների զարգացմանը, ինչպես նաև ախորժակի բացմանը՝ հետաքրքրություն առաջացնելով նույնիսկ քմահաճ, ափսեի կողմը չնայող փոքրիկների մոտ։ Մենք ունենք ավոկադայով առողջարար նախաճաշի բաղադրատոմս, որը նախատեսված է 2-3 տարեկանների համար ու որտեղ առկա են բալիկի օրգանիզմին անհրաժեշտ այլ կարևոր բաղադրիչներ։ Պատրաստելու համար առանձնացնում ենք՝

 

✓ կես ավոկադո

✓ 2 հատ փոքր գազար

✓ Կես կարմիր պղպեղ

✓ 1 հատ ձու

✓ Հաց (ցանկալի է սև)

✓ Ձիթապտղի ձեթ

✓ Քաղցր պղպեղի փոշի

 

 

Ի՞նչ ենք անում

 

Ձուն  խաշում ենք նվազագույնը 10 րոպե։ Եփելուց հետո այն մաքրում ենք ու տեղավորում փոքր, խորը ամանի մեջ։ Վերցնում ենք ուրիշ ափսե և մի կողմում դասավորում ձողիկաձև  կտրատված գազարն ու պղպեղը։ Հացի կլոր կտորների վրա կաթեցնում ենք ձիթապտղի ձեթ, շարում ավոկադոյի կիսալուսնաձև կտորներն, ապա վրան պղպեղի փոշի ցանում։ Այդպիսով երեխայի համեղ և գեղեցիկ նախաճաշը պատրաստ է։ Կարող ենք մատուցել։

 

Բարի ախորժակ