Մարդը երբեմն ինքն իրեն մեղադրում է սխալ մտքերի համար, պատժում և վախենում ապրել իր սեքսուալությամբ: Ու չնայած ցանկացած արգելքին՝ ֆանտազիաները վերադառնում են, ամեն ինչ սկսվում է նորից:
Էրոտիկ ֆիլմերի դիտումը ամուսինների համար կարող է սեռական կյանքը հարստացնող և լրացնող ազդեցություն ունենալ: Որոշ զույգերի պարագայում դրանք խթանիչ են ու կարող են բորբոքող միջավայր ստեղծել: Սակայն երբեմն ամուսիններից մեկի, հիմնականում տղամարդու մոտ, կարող է զարգանալ էրոտիկ, պոռնոգրաֆիկ ֆիլմերից կախյալություն, ինչը դուրս է մղում նրա կյանքից նորմատիվային սեռական կյանքը կնոջ հետ, պատճառ հանդիսանում ամուսնական ճգնաժամի:
Կինը և տղամարդը պետք է պատասխանատվությամբ ու բարձր գիտակցմամբ մոտենան միմյանց՝ ներդաշնակ ու սիրով լի հարաբերություններ ստեղծելու, պահպանելու համար: Անհրաժեշտ է զուգընկերոջ հետ զգուշորեն խոսել սեքսուալ ֆանտազիաների մասին, քանի որ նա կարող չընդունել ձեր երևակայությունը: Եթե դա հակասում է նրա արժեհամակարգին, ապա լրջորեն կխաթարվի ձեր միջև առկա վստահությաը: Ավելին՝ եթե բռնության ու նման այլ ֆանտազիայի մասին կպչուն մտքեր ունեք, որտեղ խախվտում են անձի սահմանները և իրավունքները, ապա անպայման դիմեք բժշկի: