Առավոտյան 7-ից 9 ընկած ժամանակամիջոցում հնարավոր է նկատել սեռական ցանկության բարձրացում: Գիտե՞ք, թե ինչով է դա պայմանավորվում:
«Արական հորմոնը` տեստոստերոնը, առավելագույն քանակությամբ արտադրվում է հենց այդ ընթացքում, իսկ երեկոյան ակտիվությունը նվազում է: Կանանց սեռական հորմոնների քանակն առավոտյան ժամերին մոտ հինգ անգամ ավելին է, քան օրվա ցանկացած այլ հատվածում»,- ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Բազմաթիվ սեքսոլոգներ համաձայն են, որ առավոտյան սեքսն ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ համար բնութագրվում է հորմոնների ուժեղ արտազատմամբ: Այնուամենայնիվ, տղամարդու մոտ լինում են առավել սուր և հաճելի զգացողություններ, քանի որ գրգռումն ուժեղ է զգացվում:
Մասնագետի ընդգծմամբ՝ առավոտյան սիրով զբաղվելն օգնում է աշխատանքում: Շատ ավելի հեշտ է կենտրոնանալ աշխատանքային գործունեության և առաջադրանքների կատարման վրա, եթե դրանք չեն շեղվում կողմնակի մտքերով ու զայրացնող գործոններով: Այն ապահովում է լավ տրամադրություն, ինչն էլ օգնում է երկար ժամանակ ուրախ և դրական մնալ, դրսևորել սթրեսակայունություն:
Աղբյուրը՝ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ