«Կանանց իրավունքի կենտրոնի» տնօրեն, մանկաբարձ, գինեկոլոգ Սուսաննա Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը զբաղվում է ընտանեկան բռնությունների հարցերով. «Սակայն վերջին տարիներին ինչ-որ առումով անդրարադառնում է նաև կանանց վերարտադրողական սեռական առողջական խնդիրներին»:
Հղիության դեղորարքային ընդհատման վերաբերյալ ասուլիսի բանախոսները նշեցին, որ այդ միջոցի առավելությունն այն է, որ պտղաբերությունը նույն ամսում վերականգնվում է:
Բանախոսը նշեց, որ իրենց հետազոտությանը մասնակցել է հղիության դողորայքային ընդհատման մեթոդի դիմած 450 կին, և արձանագրվել է 99 տոկոս դրական արդյունք. «Մենք ոչ թե քարոզում ենք հղիության անցանկալի ընդհատումներ, այլ հակառակը, ծնելիության մակարդակի
Հղիության դեղորարքային ընդհատման վերաբերյալ ասուլիսի բանախոսները նշեցին, որ այդ միջոցի առավելությունն այն է, որ պտղաբերությունը նույն ամսում վերականգնվում է:
Բանախոսը նշեց, որ իրենց հետազոտությանը մասնակցել է հղիության դողորայքային ընդհատման մեթոդի դիմած 450 կին, և արձանագրվել է 99 տոկոս դրական արդյունք. «Մենք ոչ թե քարոզում ենք հղիության անցանկալի ընդհատումներ, այլ հակառակը, ծնելիության մակարդակի բարձրացում: Սակայն եթե կինը, որոշակի պատճառներից ելնելով, ստիպված է գնալ նման քայլի, ապա առաջարկում ենք դեղորայքային ընդհատում»:
«Այս մեթոդի դեպքում կան նաև հակացուցումներ: Ըստ այդմ` կինը դեղը պետք է ընդունի բժշկի հսկողությամբ: Հաճախ թեստի վրա հիմնվելով` կանայք դեղ են ընդունում, սակայն միգուցե հղիությունն արտաարգանդային է, իսկ այդ դեպքում դեղ ընդունելը լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»,- իր հերթին նշեց «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության» կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժն վարիչ Արմինե Հարությունյանը:
Նրա տվյալներով` նշված մեթոդով վիժումը տևում է 14 օր. «Առաջին օրերին առատ արյուն է գալիս, հետո դադարում է: Այս միջոցից առաջ ու հետո անպայման պետք է սոնոգրաֆիա անել: Մինչ այժմ արտառոց դեպքեր չեն գրանցվել»:
Սուսաննա Վարդանյանը հավելեց, որ հղիության դեղորայքային ընդհատման նպատակով կիրառվող ամենատարածված միջոցներից մեկը «Նիսեպրիստոն» և «Մեֆիպրիստոն» դեղերի համադրությունն է. «Սակայն քանի որ «Մեֆիպրիստոն»-ն ավելի էժան միջոց է, միայն այն են գնում, իսկ հետևանքները ցավալի են»:
«Հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Ռուզաննա Աբրահամյան էլ ասաց, որ հաճախ անպտղության պատճառը հետաբորտային բարդություններն են. «Դեղորայքային ընդհատման միջոցն, ի տարբերություն վիրատականի, ավելի ապահով ու անվտանգ է: Հետազոտված 450 կանանցից միայն 11-ն են ունեցել խնդիրներ»:
HayNews.am