«Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագիրը նպաստում է երեխայի` ընտանիքում ապրելուն

Լուրեր

«Երեխան պետք է ապրի ընտանիքում» մեկամյա ծրագրի արդյունքում 22 խնամատար ընտանիքում խնամվում է 24 երեխա:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի գխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը, խնամատար ընտանիքներից մեկը խնամում է զույգ երեխաների: Խնամատարի ինստիտուտը ներդրվեց Հայաստանում, քանի որ երեխան պետք է ապրի ընտանիքում կամ ընտանեկան պայմաններ ունեցող միջավայրում:

«Այն համարվում է փոքր մանկատուն, որտեղ երեխայի խնամքի համար վճարումը կատարվում է պետության կողմից. խնամող

«Երեխան պետք է ապրի ընտանիքում» մեկամյա ծրագրի արդյունքում 22 խնամատար ընտանիքում խնամվում է 24 երեխա:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի գխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը, խնամատար ընտանիքներից մեկը խնամում է զույգ երեխաների: Խնամատարի ինստիտուտը ներդրվեց Հայաստանում, քանի որ երեխան պետք է ապրի ընտանիքում կամ ընտանեկան պայմաններ ունեցող միջավայրում:

«Այն համարվում է փոքր մանկատուն, որտեղ երեխայի խնամքի համար վճարումը կատարվում է պետության կողմից. խնամող ընտանիքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձի չափով»,-ասաց Խաչատրյանը:

Գլխավոր մասնագետի փոխանցմամբ` խնամատարության եւ խնամակալության մեջ կան էական  տարբերությունները: «Եթե երեխայի խնամակալությունն անհատի կողմից է իրականացվում, այսինքն` այդ դերում կարող է հանդես գալ հարազատներից որեւէ մեկը, ապա խնամատարը պետք է պայմանագիր կնքի երեխայի կենսաբանական ընտանիքի հետ»,-ասաց նա:

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ:

 

Գովազդ