«Իմ Փոքրիկ»-ն արդեն մեկ տարեկան է. ուղիղ մեկ տարի առաջ` նոյեմբերի երեքին, մի խումբ երիտասարդներ գործարկեցին www.impoqrik.am կայքը` հայ ծնողների ուղեցույցը:
Անցած տասներկու ամիսների ընթացքում «Իմ Փոքրիկ» թիմը նվիրված աշխատանքի շնորհիվ ձեռք բերեց կայուն ու հետաքրքրված լսարան: Այժմ «Իմ Փոքրիկ»-ը ոլորտի առաջատարն է նաեւ այցելությունների թվով: Կայքն ամսական ունենում է 30 հազարից ավելի այցելուներ և 109 հազարից ավել էջադիտումներ:
Մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ հատկապես մեծ պահանջարկ ունեն հղիությանը վերաբերող նյութերը. «Իմ փոքրիկ»-ի «Հղիություն» բաժինը թարմացվում է գրեթե ամեն օր. այստեղ ներկայացվում են հայ և օտարերկրյա մասնագետների խորուրդները թե մինչհղիությունն ընկած ժամանակահատվածի, թե հղիության և թե հետծննդաբերական շրջանի վերաբերյալ:
Հաջողություն ունեցան նաև «Իմ Փոքրիկ»-ի «Փոքրիկիս հայրենիքը» և «Փոքրիկիս հավատքը» բաժինները, որոնք միակն են, որ հայ փոքրիկների համար համապատասխան թեմատիկայով և
«Իմ Փոքրիկ»-ն արդեն մեկ տարեկան է. ուղիղ մեկ տարի առաջ` նոյեմբերի երեքին, մի խումբ երիտասարդներ գործարկեցին www.impoqrik.am կայքը` հայ ծնողների ուղեցույցը:
Անցած տասներկու ամիսների ընթացքում «Իմ Փոքրիկ» թիմը նվիրված աշխատանքի շնորհիվ ձեռք բերեց կայուն ու հետաքրքրված լսարան: Այժմ «Իմ Փոքրիկ»-ը ոլորտի առաջատարն է նաեւ այցելությունների թվով: Կայքն ամսական ունենում է 30 հազարից ավելի այցելուներ և 109 հազարից ավել էջադիտումներ:
Մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ հատկապես մեծ պահանջարկ ունեն հղիությանը վերաբերող նյութերը. «Իմ փոքրիկ»-ի «Հղիություն» բաժինը թարմացվում է գրեթե ամեն օր. այստեղ ներկայացվում են հայ և օտարերկրյա մասնագետների խորուրդները թե մինչհղիությունն ընկած ժամանակահատվածի, թե հղիության և թե հետծննդաբերական շրջանի վերաբերյալ:
Հաջողություն ունեցան նաև «Իմ Փոքրիկ»-ի «Փոքրիկիս հայրենիքը» և «Փոքրիկիս հավատքը» բաժինները, որոնք միակն են, որ հայ փոքրիկների համար համապատասխան թեմատիկայով և մատչելի շարադրանքով հայալեզու ինֆորմացիա են ապահովում:Պահանջված է նաև «Փոքրիկիս ժամանցը» բաժինը, որտեղ ներկայացվում են հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ, երգեր, խաղեր, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» հերոսական էպոսը:
Մեծ արձագանք առաջացրեց նաև «Մայրիկն ու փոքրիկը» խորագրով լուսանկարների մրցույթը: Առաջիկայում «Իմ Փոքրիկ»-ը նոր մրցույթներ կհայտարարի:
Արդեն իսկ մեկնարկել է հոգեբան Մարինե Պետրոսյանի անկյունը. հոգեբանը ձեռք կմեկնի բոլոր մայրերին, ովքեր իրենց փոքրիկների դաստիարակման դժվարին ճանապարհին խնդիրների կհանդիպեն:
«Իմ Փոքրիկ» թիմը կայքի հետագա զարգացման համար բազմաթիվ նոր գաղափարներ և ծրագրեր ունի, որոնք ընթերցողներին կմատուցվեն առաջիկայում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ ընթերցողներին, ովքեր ողջ տարին մեզ հետ են եղել, իրենց առաջարկներով ու դիտողություններով օգնել են մեզ հասկանալ լսարանի իրական կարիքները և մատուցել անհրաժեշտ ու պահանջված տեղեկատվություն:
Շարունակեք գրել մեզ ու կստանաք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Մանկական հավատարմությամբ` «Իմ Փոքրիկ»