Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 63, որոնցից 39-ը' 61.9 տոկոսն աղջիկներ են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալական ոլորտի վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը, որդեգրման ենթակա ամենաշատ երեխաները Երեւանից են' 40, երկրորդ տեղում Շիրակի մարզն է' 9-ն, այնուհետեւ Արմավիրը' 5, Կոտայքը' 4, Լոռին' 2, Արագածոտնը, Արարատն ու Վայոց ձորի մարզերը' մեկական երեխա:
Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակը կարող է չհամապատասխանել կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակին, քանի որ տվյալ ժամանակաշրջանում որդեգրված երեխան, որպես որդեգրման
Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 63, որոնցից 39-ը' 61.9 տոկոսն աղջիկներ են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալական ոլորտի վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը, որդեգրման ենթակա ամենաշատ երեխաները Երեւանից են' 40, երկրորդ տեղում Շիրակի մարզն է' 9-ն, այնուհետեւ Արմավիրը' 5, Կոտայքը' 4, Լոռին' 2, Արագածոտնը, Արարատն ու Վայոց ձորի մարզերը' մեկական երեխա:
Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակը կարող է չհամապատասխանել կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակին, քանի որ տվյալ ժամանակաշրջանում որդեգրված երեխան, որպես որդեգրման ենթակա երեխա, կարող է հաշվառված լինել նախորդ կիսամյակում կամ նախորդ տարում: Երեխան համարվում է որդեգրված' որդեգրման մասին որոշման ամսաթվի պահից:Ըստ Ն. Բաղդասարյանի տրամադրած հունվար-հունիս ամսվա տվյալների' Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրվել է 15, արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից' 26 երեխա: Որդեգրման համար դիմել է 181 թեկնածու, որոնցից ամենաշատն արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են' 105, 72-ը' Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ, որդեգրման համար դիմած ՀՀ-ում ապրող օտարերկրյա քաղաքացիները 3-ն են, մեկն էլ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի է: Գերակշռում են 30-ից 65 տարեկան քաղաքացիները' 177: