Սիրելի մայրիկներ,
«Իմ փոքրիկ»-ն ուրախ է տեղեկացնել, որ կայքը ոչ միայն կրկին աշխատանքային ռիթմին է վերադառնում, այլև ավարտված է «Մայրիկն ու փոքրիկը» լուսանկարների մրցույթը:
Հրեշտակային են բոլոր փոքրիկներն ու առավել հիանալի` մայրիկի հետ միասին:
Ամենաշատ քվեների արժանացած 3 լուսանկարներում պատկերված փոքրիկները կստանան մրցանակ, մայրիկներն էլ` պատվոգրեր: Կայքի կողմից հատուկ մրցանակի կարժանանա ամենահայրենասեր փոքրիկը:
Առաջիկայում «Իմ փոքրիկ»-ը կտեղեկացնի` որտեղ և երբ կկայանա մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ բոլոր փոքրիկներին սպասվում են անակնկալներ ու հաճելի ժամանց:
Մրցույթից զատ, արձակուրդից վերադարձած մեր աշխատակիցները կշարունակեն ձեզ ներկայացնել բազմաբովանդակ և օգտակար ինֆորմացիայով հարուստ նյութեր: Գրեք մեզ` հավատացած լինելով, որ Ձեզ հուզող հարցերի պատասխանները կստանաք ոլորտի լավագույն մասնագետներից` հոդվածների տեքով:
Մանկական հավատարմությամբ` «Իմ փոքրիկ»