Բժիշկները 3-ամյա երեխայի որովայնից հեռացրել են 17 մագնիսե գնդիկ

Լուրեր

Երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, և որոշ ժամանակ անց ծնողները նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը: 

Նրանք դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրաբույժի զննում. երեխայի որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չեն նշվել: Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով նկատվել են թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկները: Շտապ կարգով իրականացվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, ինչի ընթացքում հայտնաբերվել են իրար կիպ հարող աղեգալարներ:

Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով:

  

Աղբյուր՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջ

 

Գովազդ