«Չպատվաստված երեխան չպետք է հաճախի մանկապարտեզ և դպրոց»․ Արսեն Թորոսյան

Լուրեր

Կարմրուկի բռնկման ալիքը հնարավոր է սաստել, եթե առավել աչալուրջ մոտեցում լինի պատվաստումներին։

Այս մասին ասել և հիվանդության տարածմանն անդրադարձել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Ցուցանիշները հուշում են, որ պատվաստված անձանց թիվը զգալի է։ Այնուամենայնիվ, քիչ չեն պատվաստումից հրաժարվող ու մյուսներին չպատվաստվել հորդորող մարդիկ, որոնց շարքում, ի դեպ, նույնիսկ բուժաշխատողներ են։ Մասնագետներն առաջինը պետք է խորքային վերլուծություն կատարեն՝ չհիմնվելով պարզապես համացանցային նյութերում ներկայացվող տեղեկատվության վրա»,- նշել է նա։

Թորոսյանը շեշտել է՝ տվյալ իրավիճակում անհրաժեշտ է զգոնություն դրսևորել։ Նրա խոսքով՝ կրթական հաստատություն երեխայի մուտքը պետք է դարձնել պարտադիր պատվաստմամբ։ «Երեխային, որը պատվաստված չէ, չպետք է թույլ տալ հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։ Տվյալ երեխան կարող է հեշտությամբ վարակը վերցնել ու ակամայից դառնալ տարածման աղբյուր»,- ընդգծել է և հավելել՝ հանրային առողջապահության մասին նոր օրենքի քննարկման ժամանակ պետք է անպայման շոշափել այս հարցը։   

    

Մանրամասները՝ տեսանյութում      

Գովազդ