«Հանրապետական» ծննդատանը 5 կգ 330 գ քաշով երեխա է ծնվել

Լուրեր

ՎԱՊՄԳՀԻ-ում կեսարյան հատման ճանապարհով ծնվել է «հսկա» նորածին` 5330 գրամ քաշով և 57 սմ հասակով։

Այս մասին հայտնում են  «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ թե՛ մայրիկը, թե՛ նորածինը չունեն առողջական խնդիրներ։ Մանկաբարձ-գինեկոլոգը եղել է Թորոյան Ալյոշան, իսկ նեոնատոլոգը` Մելիքսեթյան Սերինեն։

Շնորհավորում ենք փոքրիկ «հսկա»-ի լույս աշխարհ գալու առթիվ։  

 

 

 

 

Գովազդ