Ինչպե՞ս դիմել անպտղության հաղթահարման պետական ծրագրին

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ քայլեր է պետք կատարել անպտղության հաղթահարման պետական ծրագրին դիմելու և ծրագրում ընդգրկվելու համար:

Նախ՝ հարկավոր է ընտրել բուժհաստատությունը, որը կարող է լինել  «Շենգավիթ» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ը, «Պտղաբերության կենտրոն»-ը կամ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ը: Ընտրելուց հետո պետք է դիմել տվյալ բուժհաստատություն՝ ներկայացնելով  անհրաժեշտ փաստաթղթերը:  

Այնտեղ ձևավորված հանձնաժողովը գնահատելու է քաղաքացու կարիքները և համապատասխանությունը ծրագրին: Ըստ գնահատված կարիքների՝ բուժօգնությունը կկազմակերպվի:

Գովազդ