Փոխվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը․ որքա՞ն է այն կազմելու

Լուրեր

2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը ենթարկվելու են փոփոխության:

Սահմանվում է, որ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ստանալու է 31․600 դրամ (գործող 28․600 դրամի փոխարեն): Գյուղաբնակ չաշխատող ծնողը վերցնելու է 31․600 դրամ (գործող՝ 28․600 դրամի փոխարեն), իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողը՝ 63․200 դրամ (գործող՝ 57․200 դրամի փոխարեն):

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին տալու են 31․600 դրամ (գործող՝ 28․600 դրամի փոխարեն): Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին փոխանցվելու է 37․500 դրամ (գործող՝ 28․600 դրամի փոխարեն), խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողն էլ ստանալու է 69․100 դրամ (գործող՝ 57․200 դրամի փոխարեն):

 

 

Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  

 

Գովազդ