2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ:
Քաղաք Ստեփանակերտում 697 փոքրիկ է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում (66), այնուհետև՝ Մարտունիում (29): Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:
Հարկ է նշել, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից 3 տղա, 3 աղջիկ: Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:
Ի դեպ, 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323 աղջիկ, ինչը նշանակում է` ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ունենք ուրախալի փաստ այն առումով, որ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով, և նորածինների մեջ գերակշռում են ապագա զինվորները:
Աղբյուր՝ ԱՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջ