Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ անհատույց կտրամադրվեն դրա կարիքն ունեցող զույգերին

Լուրեր

Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։ Տրամադրման վերաբերյալ նախագիծը, որը նախապես մշակվել էր  ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից, հաստատվել է կառավարության նիստում:

Նախագծի ընդունման արդյունքում ի սկզբանե ակնկալվում էր կանոնակարգել սաղմի կենսաբանական ծնողների, բժշկական կազմակերպության և դոնորական սեռաբջիջների կարիք ունեցող զույգի/ կնոջ փոխհարաբերությունը: Ըստ այդմ՝ կնքվելու է պայմանագիր կողմերի միջև: Սաղմի անհատույց տրամադրման արդյունքում այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան՝ վայելելու ծնող դառնալու բերկրանքը: Ինչպես նաև հնարավորություն կստեղծվի կյանք տալ այն սաղմերին, որոնք պետք է ոչնչացվեին: 

 

 

Գովազդ