«Շենգավիթ» ԲԿ-ում կինը լույս աշխարհ է բերել իր 13-րդ զավակին

Լուրեր

Հղիության մասին լուրը մեծ ուրախություն է ընտանիքի համար և նշան, որ երջանկությունը թակել է տան դուռը։

Իսկ այժմ պատկերացրեք, որ ընտանիքում արդեն 12 անգամ զգացել են այդ բերկրանքն, ու առաջիկայում ևս մեկ փոքրիկ է միանալու։ Նման հրաշալի լուր ստանում ենք «Շենգավիթ» ԲԿ-ից։ Կինն այնտեղ լույս աշխարհ է բերել իր 13-րդ զավակին։ Ավագ եղբայրները և քույրերը հոր ուղեկցությամբ եկել են նրանց դիմավորելու՝ կազմակերպելով անմոռանալի տոն․ որդիներից մեկն անձամբ է նվագել, մյուսները՝ երաժշտության ներքո վարդեր հանձնել մայրիկին։ 

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին, մաղթում բալիկին առողջ ու խաղաղ մանկություն:

 

 

 

 

 

Գովազդ